Մամուլ 4 տարի առաջ - 07:47 05-04-2022

«Կինոյի տղա» խաղալն էլ արդեն չի օգնում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հատկապես վերջին շրջանում ավագանու նիստերի ու գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, ինչպես քաղաքապետարանում են կես կատակ-կես լուրջ ասում, իրեն դնում է «կինոյի տղայի» տեղը. բոլորի հետ խոսում է ոչ միայն մուննաթով, այլև հոխորտալով, ցինիզմով, սարկազմով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Սարգսյանի այս պահվածքը առաջին հերթին պայմանավորված է ինքնահաստատման մղումով՝ ցույց տալու, որ քաղաքապետն ինքն է: Սա ընդունված է համարել «անգլիական թագուհու» բարդույթ:

Բանն այն է, որ քաղաքապետ «նշանակվելուց» հետո փաստացի տապալել է քաղաքապետարանի կառավարումը, ձախողել գրեթե բոլոր ոլորտները, ինչը, սակայն, ժամանակ առ ժամանակ փորձում է գցել այլոց «գրպանը»: Երեկ էլ, օրինակ՝ մեղադրանքներ հնչեցրեց «նպատակային պռավալ տալու» առումով: Սրան զուգահեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետին նյարդայնացնում է «անգլիական թագուհու» և խիստ ժամանակավորության հեռանկարը, ուստի փորձում է ուժեղ քաղաքապետի կերպար ապահովել:

Սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ դա էլ չի օգնում, որովհետև բոլորն էլ շատ լավ գիտեն, թե իրականում ով է «ասողը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
20:51 Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
20:30 Հերթական պատվիրված գործընթացն է. Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել