Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 23:47 03-04-2022

Կադիրովը քննադատել է Իվան Ուրգանտի վերաբերյալ Պեսկովի խոսքերը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում քննադատել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի վերաբերյալ։
«Բելառուս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Պեսկովն ասել է, որ պետության թշնամիներ չի համարում նրանց, ովքեր լքել են երկիրը՝ վախեցած կամ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Հաղորդավարի այն հարցին, թե ինչպես է Պեսկովը վերաբերվում հայտնի դեմքերի դիրքորոշմանը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ, մամուլի քարտուղարը նշել է, որ, մասնավորապես, ծանոթ է Իվան Ուրգանտին և, նրա կարծիքով, նա «մեծ հայրենասեր» է, նա ունի իր տեսակետը, բայց այն չի տեղափոխել հեռուստաեթեր։
Ռամզան Կադիրովը դատապարտել է Պեսկովի հայտարարությունը և ասել, որ չգիտեր, որ հայրենասեր դառնալու համար պետք է «քննադատել Ռուսաստանի գործողությունները, գնալ արտերկիր», իսկ երբ «առճակատման քաղաքական աստիճանը կիջնի, հետ վերադառնալ, կարծես ոչինչ չի եղել»։
« Ըստ երևույթին, մենք չենք նկատել, թե ինչպես է տեղի ունեցել «հայրենասիրություն» հասկացության վերագնահատումը»,- ասել է Կադիրովը։
Նա ընդգծել է, որ ուժայինների և կամավորների հետ միասին զբաղվում է հատուկ գործողության իրականացմամբ, իսկ այդ ժամանակ՝ «վախկոտին, որն իբր արձակուրդ է փախել անկայունության պահին և քաղաքական բեմում հանգստության պահին հետ է վերադարձել. «իսկական հայրենասեր» են անվանում: