Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 22:59 31-03-2022

Ռուսական քաղաքում «մոխրագույնի 50 երանգների» վրա հիմնված բնակարան են գտել

Ռուսաստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում առաջարկում են մեկ սենյականոց բնակարան վարձել՝ հիմնված «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմերի և գրքերի շարքի վրա։ Արտասովոր բնակարանի վարձակալության գովազդը հայտնվել է Avito կայքում։
41քմ մակերեսով գույքը գտնվում է էլիտար բնակելի համալիրի 20-րդ հարկում։ Ինտերիերը կարմիր և սև գույներով է, իսկ հարդարման մեջ գերակշռում են կաշին, փայտը և մետաղը։ Բնակարանի յուրահատկությունը էրոտիկ խաղերի համար նախատեսված սարքավորումների և աքսեսուարների առատությունն է․ տարածքում կարելի է գտնել ձեռնաշղթաներ, մտրակներ, ձեռքերը ֆիքսելու հարմարությամբ մահճակալ և մեծահասակների համար նախատեսված ճոճանակ։ Բացի այդ, տարածքը ձայնամեկուսացված է։
Գովազդի հեղինակները պարզաբանել են, որ իրենք ինտիմ ծառայություններ չեն մատուցում․ բացառապես երկու հոգի կարող են վարձակալել անշարժ գույքը՝ խնջույքներ չկազմակերպելու պայմանով։ Բնակարանի վարձակալման մեկ օրվա արժեքը վեց հազար ռուբլի է, իսկ վեց ժամի ավել ամրագրելու դեպքում տանտերերը խոստացել են մեկ շիշ շամպայն նվիրել։