Արտաքին 4 տարի առաջ - 23:23 29-03-2022

Մակրոնի և Պուտինի նոր հեռախոսազրույցը. Կրեմլի տարբերակը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հերթական հեռախոսազրույցն են ունեցել։ Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Առայժմ առկա է միայն Կրեմլի կոմյունիկեն դրա բովանդակության վերաբերյալ։

«Ռուսաստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է ռուս զինվորականների իրականացրած միջոցառումների մասին՝ անհապաղ հումանիտար օգնություն ցուցաբերելու և խաղաղ բնակչության անվտանգ տարհանումն ապահովելու համար, այդ թվում՝ Մարիուպոլից։ Ընդգծվել է, որ այս քաղաքում մարդասիրական ծանր իրավիճակը կարգավորելու համար ուկրաինական ազգայնական զինյալները պետք է դադարեցնեն դիմադրությունը և վայր դնեն զենքերը»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

«Շոշափվել են նաև Ռուսաստանից մասնավորապես ԵՄ երկրներին բնական գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարմանն անցնելու որոշման հետ կապված հարցեր»,- հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ