copy image url
Միտք 2 տարի առաջ - 19:14 29-03-2022

Կա սուտ, կա վիճակագրություն, և կա Նիկոլ Փաշինյան

2018թ.-ի մայիսի 17-ին Կառավարության նիստում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշատակելով վիճակագրության մասին հայտնի խոսքը, որ կա սուտ, կա լկտի սուտ, և կա վիճակագրություն, հույս հայտնեց, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ՝ բոլորիս, կհանի այդ տրամաբանությունից: Փաշինյանի այդ խոսքերից գրեթե 4 տարի անց՝ այսօրվա Հայաստանում, ավելի տրամաբանական կլինի վերոնշյալ միտքը ձևակերպել հետևյալ կերպ. «կա սուտ, կա լկտի սուտ, կա վիճակագրություն, և կա վիճակագրության փաշինյանական մեկնաբանություն»։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն ոչ թե մեզ հանեց այդ տրամաբանությունից, այլ Նիկոլ Փաշինյանի ամենաակտիվ աջակցությամբ նոր հորիզոններ բացեց այդ ուղղությամբ։ Եվ այն, ինչ չի հասցնում կամ կարողանում անել կոմիտեն, հիմա առանց որևէ օրինաչափություն կամ օրինականություն հաշվի առնելու՝ անում է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց ամբողջ աշխարհը գտնվում է նույն գնաճի աննախադեպ բարձր փուլում: Հայաստանն այս իմաստով մի բան էլ լավ վիճակում է շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թ.-ին, երբ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում և չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ»: Հատվածը Փաշինյանի կառավարության վերջին նիստի ելույթից է, համաձայն որի՝ 2019 թ.-ին աշխարհում սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանում սննդամթերքի գնանկում էր։

Վիճկոմի տվյալներով՝ 2019թ.-ի ութ ամիսներին սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 0.1-5.5%-ով։ Ընդ որում, փետրվար-մարտ ամիսներին գնաճը կազմել է 3.4%, ապրիլին՝ 3.9%, մայիսին՝ 5.3%, հունիսին՝ 4.6, և հուլիսին՝ 2.6%։ Եվ միայն սեպտեմբերին է, որ գրանցվել է 1.4% գնանկում։ Իսկ օգոստոս և դեկտեմբեր ամիսներին գնանկումը կազմել է 0.3%։ Ընդ որում, միայն սննդամթերքի դեպքում բոլոր վերոնշյալ ամիսներին գնաճը 0.2%-ով ավելին է եղել։ Հացաբուլկեղենի ու ձավարեղենի գները նույն ժամանակահատվածում աճել են 3.9-ից մինչև 4.5-5%-ով, և միայն հունվար-փետրվարին է, որ գնաճը եղել է 3%-ից ցածր մակարդակում։ Բրնձի գինն ամբողջ տարվա ընթացքում աճել է։ Ալյուրի ու այլ տեսակի ձավարեղենի գնաճը տարվա 11 ամիսներին տատանվել է 4-5%-ի սահմաններում։ Հունվարին 0.8%-անոց գնանկում ենք ունեցել։ Հացի դեպքում ևս գրեթե բոլոր ամիսներին 3.5-5.5%-անոց գնաճ ենք ունեցել։ Մակարոնեղենի գնաճը 3.7-ից մինչև 8.8%-ի է հասել։ Տարվա առաջին ութ ամիսներին մսի գներն աճել են 1-2-ից մինչև 5%-ի սահմաններում, իսկ վերջին չորս ամիսներին նվազել 1.2-ից մինչև 3.4%-ով։ Խոզի մսի դեպքում է, որ ունեցել ենք 13-14%-անոց գնանկում, միևնույն ժամանակ ոչխարի միսը թանկացել է 5-6-ից մինչև 12%։ Մսի ենթամթերք, չորացրած, աղը դրած մսամթերք, թռչնամիս և այլն թանկացել են նույնիսկ երկնիշ թվերով։ Ծովամթերքը թանկացել է 30-40%-ով, ձուն 6 ամիս նվազել է, նույնքան ժամանակամիջոց էլ՝ թանկացել։ Բայց եթե նվազել է առնվազն 3-4%-ով, ապա թանկացել է 30-40%-ով։

Հայտնի ասացվածքի համաձայն՝ ամբողջ օվկիանոսը խմել պետք չէ՝ հասկանալու համար, որ ջուրն աղի է։ 2020թ.-ին անհամեմատ ավելի վատ վիճակ է եղել գնաճի առումով, բայց դա արդեն վերագրվում է կորոնավիրուսին։ Անցնենք Փաշինյանի հաջորդ մտքին։
«Մենք վերացրինք արհեստական մենաշնորհները»։ Մարդը, որի անունը նախկինում, որպես գործարարի, երբևէ չի լսվել, հանկարծ ու, առանց աճուրդի, 5 մլրդ դրամով գնում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, 5 մլն դոլարով՝ Հովիկ Աբրահամյանի հայտնի տունն ու նույն ընթացքում հայտնվում թռչնաբուծության ոլորտի բիզնեսում ու, մենաշնորհային որևէ դիրք չունենալով, սնանկացման հասցնում ոլորտի հնաբնակ հզորներին՝ հստակ նպատակ ունենալով ոլորտում կոորդինատորի դեր ստանձնել։ Մասնագետների գնահատականներով՝ նման գնումներ իրականացրած անհատը կամ ընկերությունը նախկինում առնվազն հարյուր հազարավոր դոլարների հարկեր պետք է վճարած լիներ։ Մինչդեռ պարզվում է, որ տվյալ անձը հարյուր հազարավոր դրամների հարկային պարտքեր է ունեցել։ Այդպես են Փաշինյանենք պայքարել մենաշնորհների դեմ ու վերացրել դրանք։

Թերևս նույն կերպ նաև գնաճի դեմ են պայքարել։ Ահավասիկ. «մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ»: Միանշանակ այդպես է։ Շաքարավազի կգ-ն հասել էր 750 դրամի, հիմա էժանացել է 550-ի, ձեթը հասել էր լիտրը 1200 դրամի, հիմա իջել է 1100-ի, և այդպես շարունակ։ Այդպիսին են փաշինյանական գործելաոճը, էժանացումները, որ երեք միլիոն վարչապետներին սպասվում են առաջիկայում։ Այնպես որ, կա սուտ, կա վիճակագրություն, և կա Նիկոլ Փաշինյան։












Ամենից շատ դիտված

12:48 Տարիքով մարդուն տվել են պոլին․ լարված իրավիճակ Աբովյան փողոցում
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև