Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 14:09 08-12-2021

Փաշինյանի գահավիժող վարկանիշը և վարչական ռեսուրսի չարաշահումը. վիճակագրություն

ՏԻՄ ընտրությունները կարելի է սառը ցնցուղ համարել ՔՊ-ի ու անձամբ Փաշինյանի համար։ Թեև բոլոր այն կուսակցությունները, որոնք մեծամասամբ Փաշինյանին «հաղթեցին» բավականին լոյալ, որոշները նույնիսկ հավատարիմ վերաբերմունք ունեն իշխող ուժի նկատմամբ։ Սակայն սա ազդակ է, որ «ՔՊ» ու «Փաշինյան» անուններն այլևս այն ազդեցիկությունն ու վստահությունը չունեն հասարակ քաղաքացիների մոտ, ինչ 2018-ին։ Իշխանափոխությունից հետո Փաշինյանի վարկանիշը գահավիժում է երկրաչափական պրոգրեսիայով։

2018-ի անվերապահ լեգիտիմությունից գրեթե ոչինչ չի մնացել։ Հիմա եկեք ՏԻՄ ընտրությունների արդյունքներով դիտարկենք Փաշինյանի ռեյտինգը 2018-ից մինչև օրս։ Որպես օրինակ՝ վերցրել ենք միայն խոշոր համայնքները և կներկայացնենք 2018-ի և 2020-ի խորհրդարանական ընտրությունների ու դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Այստեղ մի շատ հետքրքիր տվյալ է բացահայտվում։ Ուշադրություն դարձրեք Արմավիր, Վայք, Նոյեմբերյան, Դիլիջան, Գորիս և Մեղրի քաղաքների տվյալներին։

Սրանք այն քաղաքներն են, որտեղ կան զորամասեր ու տարբեր զորամասերի քվեարկություններն էլ կենտրոնացվել է հենց այս քաղաքներում։ Ու տվյալների այս տեսակ անհամապատասխանությունը խոսում է մեկ բանի մասին, 2020 թվականի հունիսի 20-ին Փաշինյանը կիրառել է վարչական ռեսուրս։ Նույնիսկ տվյալներից կարելի է հասկանալ, թե քանի զինվորական է մասնակցել քվեարկությանը։ 2018-ին նա այդ վարչական ռեսուրսը չուներ, ՏԻՄ ընտրություններին էլ զորամասերը չեն մասնակցում։

Այս տվյալները գրեթե նույնական են, տարբերությունն էլ տրամաբանական է, իսկ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների տվյալների տարբերությունը անգամներով է։ Իսկ այս ընթացքում ոչ հայրենադարձություն է տեղի ունեցել, ոչ էլ «դեմոգրաֆիական բում», թեև այս դեպքում էլ ոչ մի փոփոխություն չէր լինի։

Արարատի մարզ

Վեդի քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 3405

Հունիսի 20, Աժ ընտրություններ՝ «ՔՊ» կուսակցություն՝ 2 690

Դեկտեմբերի 5 ՏԻՄ ընտրություններ - «ՔՊ» կուսակցություն՝ 1346

Մասիս քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 5828

Հունիսի 20 - 4 648

Դեկտեմբերի 5 - 2557

Արտաշատ քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 6931

Հունիսի 20 - 6 385

Դեկտեմբերի 5 - 3700

Արարատ քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 5122

Հունիսի 20 - 4 433

Դեկտեմբերի 5 - 1662

Արագածոտնի մարզ

Աշտարակ քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 7339

Հունիսի 20 - 5 319

Դեկտեմբերի 5 - 5757

Թալին քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 1639

Հունիսի 20 - 1 480

Դեկտեմբերի 5 - 797

Արմավիրի մարզ

Արմավիր քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 7299

Հունիսի 20 - 8 114

Դեկտեմբերի 5 - 3946

Մեծամոր քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 3193

Հունիսի 20 - 2 735

Դեկտեմբերի 5 - 1846

Գեղարքունիքի մարզ

Գավառ քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 6871

Հունիսի 20 - 5 567

Դեկտեմբերի 5 - 1159

Մարտունի քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 3846

Հունիսի 20 - 3 621

Դեկտեմբերի 5 - 1433

Լոռու մարզ

Սպիտակ քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 4103

Հունիսի 20 - 3 640

Դեկտեմբերի 5 - 2812

Վանաձոր քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 30 877

Հունիսի 20 - 25 985

Դեկտեմբերի 5 - 7227

Կոտայքի մարզ

Աբովյան քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 13 300

Հունիսի 20 - 9 445

Դեկտեմբերի 5 - 5293

Ծաղկաձոր քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 591

Հունիսի 20 - 293

Դեկտեմբերի 5 - 514

Հրազդան քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 13 751

Հունիսի 20 - 10 376

Դեկտեմբերի 5 - 11 498

Նոր Հաճն

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 3683

Հունիսի 20 - 2 563

Դեկտեմբերի 5 - 1041

Շիրակի մարզ

Արթիկ քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 5033

Հունիսի 20 - 4 830

Դեկտեմբերի 5 - 1033

Գյումրի

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 24 264

Հունիսի 20 - 28 246

Հոկտեմբերի 17 - 7 786

Վայոց Ձորի մարզ

Եղեգնաձոր քաղաք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 2851

Հունիսի 20 - 2 261

Դեկտեմբերի 5 - 722

Ջերմուկ

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 1906

Հունիսի 20 - 1 755

Դեկտեմբերի 5 - 2147

Վայք

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 1995

Հունիսի 20 - 2 068

Դեկտեմբերի 5 - 1022

Տավուշի մարզ

Նոյեմբերյան

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 1846

Հունիսի 20 - 4 327

Դեկտեմբերի 5 - 1841

Դիլիջան

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 5488

Հունիսի 20 - 6 449

Հոկտեմբերի 17- 4 591

Սյունիքի մարզ

Գորիս

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 6452

Հունիսի 20 - 7 085

Հոկտեմբերի 17 - 3 568

Կապան

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 12 171

Հունիսի 20 - 10 685

Նոյեմբերի 14 - 5 791

Մեղրի

2018 թվականի ԱԺ ընտրություններ՝ «Իմ քայլը» դաշինք՝ 1669

Հունիսի 20 -3 540

Հոկտեմբերի 17 - 1 637

Աղվան Ասոյան