Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:45 04-04-2023

Սիսիանի խայտառակությունը. ուղղորդում, վարչական ռեսուրսի անթաքույց կիրառում

Սյունիքում մինչև հիմա քննարկում են մարտի 26-ին Սիսիանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ Մասնավորապես, շատ բան տեսած սյունեցիները զարմացած են, թե իշխանությունն ինչ վարչական ռեսուրս է կիրառել։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սիսիանի նախընտրական շտաբի պատասխանատու Վարդան Բալյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրենք վաղը դիմում են ներկայացնելու վարչական դատարան, որտեղ ընտրական և նախընտրական խախտումների ամբողջ ծավալը ներկայացնելու են։

«Խախտումները ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության բոլոր հոդվածներին են վերաբերում, վահանակների, պաստառների հետ կապված խնդիր կա, որոնք անօրինական են տեղադրվել»,- նշեց Բալյանը։

Բալյանի դիտարկմամբ՝ խախտումներ են գրանցվել նաև ընտրությունները լուսաբանելու ընթացքում ԶԼՄ-ների կողմից, որը հանձնաժողովը չի ցանկանում արձանագրել։

«Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության՝ տվյալ դեպքում ՔՊ-ի կողմից, որպես զանգվածային լրատվամիջոց գրանցվել է Civic.am կայքը, որը այդ ամբողջ ընթացքում լրատվական թողարկումները Civic.am լուսագրով է արել՝ 20 հոդվածի համացանցային զանգվածային լրատվամիջոցների սահմանված կարգի կոպիտ խախտումներով, որը հանձնաժողովը ամեն կերպ փորձում էր անտեսել, նպատակը՝ որովհետև ՔՊ-ի գրանցման ուժը կորցրած ճանաչելու պահանջ էինք մենք ներկայացրել ամսի 24-ին, 25-ին քննեցին և հանձնաժողովը հրաժարվեց դիմել վարչական դատարան։ Մենք դիմեցինք վարչական դատարան, դատարանը առաջարկեց պարտավորեցման որոշում կայացնել, որ հանձնաժողովը դիմի, բայց, քանի որ քվեարկության նախորդող վերջին օրն էր, մինչև ժամը 12-ը պետք է որոշումը կայացվեր, երեսուն րոպե էր մնում, մենք այդ մասով հրաժարվեցինք, իսկ գործը, ըստ էության, քննելու հնարավորություն վարչական դատարանը չուներ, դրա համար մեր հայցադիմումը մերժվեց»։

Շտաբի պատասխանատուն ընդգծեց, որ խախտումներ ինչպես նախընտրական ընթացքում են արձանագրել, այնպես էլ քվեարկության օրվա ամբողջ ընթացքում։

«Քվեարկության օրը խայտառակ պատկեր է եղել. ուղղորդում, վարչական ռեսուրսի անթաքույց կիրառում և այլն։
Բոլոր տեղամասերի մոտ, այսպես կոչված՝ 50 մետր շառավղի պահպանում էր, բայց դա չէր վերաբերում բացարձակապես ուղորդմանը։ Բոլոր տեղամասերի երկրորդ ճանապարների երկու կողմերին կանգնած էին իրենց ավագանու թեկնածուները՝ խմբերով, առաջին համարը։ Ընտրողները տեղամաս գալուց ստիպված էին այդ մարդկանց բարևել, մոտենալ, այդ կարգի իրավիճակ է եղել»։

Բալյանը նշեց, որ ընտրության օրը Սիսիանում է գնտվել նաև ՔՊ պատգամավոր Համբարձումյանը, ով իր ներգործությունն է ունեցել ընտրողների վրա։
«ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը օրվա ամբողջ երկրորդ կեսին կանգնած է եղել մեքենայով։ Վթարային թարթիչները միացրած մեքենան կանգնած էր տեղամասի մոտ, յուրաքանչյուր երկրորդ ընտրող մոտենում էր իրեն, բարևում և այլ նմանատիպ խախտումներ»,- ասաց նա։

Պատասխանատուի խոսքով՝ նախընտրական հատվածում գրանցված խախտումները շատ լուրջ էին եղել և բնական է, որ ազդելու էին ընտրության ընթացքի վրա։
«Բայց այն խախտումները, որոնք նախընտրական ժամանակահատվածում են եղել, դրանք շատ լուրջ խախտումներ են եղել և, բնականաբար, պետք է ազդեին ընտրության արդյունքների վրա։ Մենք, ընտրության արդյունքներն ամփոփելուց, բողոք էինք ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով, հանձնաժողովը որոշում է կայացրել և ընտրությունը ուղղակիորեն նույնականացրել է քվեարկության հետ, արձանագրել է, որ քվեարկության օրը, այսինքն՝ քվեարկության ընթացքում խախատումներ չկան, որոնք որ կարող էին ազդել ընտրությունների վրա, հետևաբար՝ ընտրությունների վրա չեն ազդել»,- ասց նա։
Բալյանի դիտարկամամբ՝ Սահմանադրության համապատասխան հոդվածով սահմանված հավասարության սկզբունքը, որը ընտրությունների ժամանակ երաշխավորվում է հանձնաժողովը, իր որոշման մեջ ձևակերպել է որպես ընթացակարգային խախտում, այնինչ՝ դա պետք է լիներ սահմանադրական նորմի խախտում։
Մենք վաղը բողոք ենք ներկայացնում անվավերության պահանջով, որտեղ այդ ամբողջ ծավալը կներկայացնենք»։

Հարցին, թե ինչ եք կարծում, ինչ արձագանք կստանա Ձեր բողոքները՝ Բալյանը ասաց.
«Փաստարկները, որոնք մենք ունենք, շատ հիմնավոր են, փաստագրված դրանց ապացուցողական նշանակությունը որևէ մեկը չի էլ կարող վիճարկել, մնացածը կախված է նրանից, թե մեր երկրում օրենքը գործում է, թե՝ ոչ»,-ասաց նա։

Բալյանի խոսքով՝ բոլոր ընտրություններում ՔՊ-ն օգտագործում է նույն մանիպուլյացիան.
«ՔՊ-ն մանիպուլյատոր կուսակցություն է, ինքը բոլոր ընտրությունների ժամանակ օգտագործում է մանիպուլյացիոն ընտրական տեխնոլոգիաներ, որոնք օրենքով արգելված են»։