Ներքին 4 տարի առաջ - 18:04 28-03-2022

Կոպոլայի Viva Ukraine-ից մինչև Փաշինյանի «քյալլան». PR-ի պլյուսներն ու մինուսները

Հայաստանում ամեն ինչ տնայնագործ մակարդակի է, ինչպես Արայիկ Հարությունյանի՝ մետրոյով երթևեկելը, Տիգրան Ավինյանի՝ բանկի հերթում բրդուճ «խեղդելը» կամ Ռոբերտ Աբաջյանի՝ կեղծ պապին ներմուծելը: Գրագետ PR-ը հրաշքներ է գործում: Ամենաթարմ օրինակներից մեկը «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ էր, երբ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Ռոբերտ Դե Նիրոն և Ալ Պաչինոն, հրավիրվելով բեմ, մեծարվեցին «Կնքահայրը» ֆիլմի 50-ամյակի առիթով, իսկ Կոպոլան խոսքն ավարտեց Viva Ukraine արտահայտությամբ: Մեծ հաշվով,Կոպոլային չի էլ հետաքրքրում Ուկրաինան, ոչ էլ քաղաքականացված «Օսկարի» կազմակերպիչներն են մտահոգված ռուս-ուկրաինական պատերազմում զոհերով, գերիներով ու տնազրկվածներով: Կարևորը, սակայն, քաղաքական ուղերձն էր, որ Կոպոլայի շուրթերով համապատասխան անձինք հասցրին բազմամիլիոնանոց լսարանին:

Օրերս էլ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեփական PR-ի համար փորձեց օգտագործել զոհված տղաների մայրերին ու կանանց՝ հրապարակելով սեղանի շուրջ նրանց ժպտացող լուսանկարներն ու պարելու կադրերը: Անկախ կատարվածից՝ այդ կանանց զավակները հերոսներ են, հետևաբար իրենք՝ հերոսածին, իսկ թե ինչ որակումներ ու ինչպիսի զայրույթի հրաբուխ «վաստակեց» Փաշինյանի կինը, ավելորդ անգամ ներկայացնելու հարկ չկա: Նրա PR-շչիկները երբեք չեն փայլել ստեղծարարությամբ և նրանց մտածած ոչ մի՝ իբր հետաքրքիր քայլ չի բարելավել տիկնոջ իմիջը: Ամենացցուն փաստը նրա՝ «Շանել» ապրանքանիշի թանկարժեք զգեստի ու ոտքի շղթայի «համադրությունն» էր:

Օրինակ՝ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, ի տարբերություն ոմանց, հաճախ փորձում էր իր դեմ ուղղված ցանկացած գործողությունից հօգուտ իրեն ինչ-որ բան կորզել: 2018թ. նախագահը պարեց իր նստավայրի դեմ ցույց անող «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների հետ, մինչդեռ նրանք հենց իր դեմ էին ցույց անում՝ անունը կապելով Ամուլսարի շահագործնան շահառուների հետ: Նա պարում էր նաև 2019-ին՝ Դիլիջանում կայացած Մտքերի հայկական գագաթնաժողովի առիթով Հայաստան ժամանած օտարերկրացի հյուրերի հետ, պարում և թութ էր թափ տալիս Քարահունջում՝ թթի փառատոնի ժամանակ և այլուր:

2018 թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Մակրոնի, Թրյուդոյի ու մյուսների հետ պարը սկզբում Փաշինյանի համար էլ էր լավ «աշխատում», նրանով տարված տնային տնտեսուհիները չէին թաքցնում իրենց հիացմունքը, «ժողովրդական» վարչապետի ՝ ռեստորանում քյալլայի վրա «հարձակումը» ևս ինչ-ինչ ազդեցություն էր թողնում, բայց արդյո՞ք բոլորի վրա դրական՝ դժվար է ասել:

PR-ի առանձնահատկություններից մեկը ճիշտ պահին ճիշտ տեղում և ճիշտ ձևաչափով գործելն է՝ ճիշտ ընտրված թիրախը հաշվի առնելով: Բայց Հայաստանում ամեն ինչ տնայնագործ մակարդակի է, ինչպես նախարար եղած ժամանակ Արայիկ Հարությունյանի՝ մետրոյով երթևեկելը, Տիգրան Ավինյանի՝ բանկի հերթում բրդուճ «խեղդելը» կամ Ռոբերտ Աբաջյանի՝ կեղծ պապին ներմուծելը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա