Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:11 26-03-2022

ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ նոր մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը և լուծել բոլոր հարցերը, այդ թվում` հումանիտար բնույթի, ուղղակի երկխոսության միջոցով՝ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում», - ասել է նա: