Արտաքին 4 տարի առաջ - 17:36 25-03-2022

Պուտինը Չուբայսին պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Չուբայսին նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին, հաղորդել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Չուբայսի պաշտոնանկության մասին ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել չորեքշաբթի։ Այդ ժամանակ հաղորդվում էր, որ 1990-ականների ժամանակաշրջանի նախկին բարեփոխիչը հեռացել է պատերազմի հետ անհամաձայնության պատճառով, որը սկսել է Պուտինը Ուկրաինայի դեմ։

Հաղորդվում է նաև, որ Չուբայսը լքել է Ռուսաստանը, Ստամբուլում տեսել են նրա կնոջն ու իրեն նման մի տղամարդու։ Ինքը՝ Չուբայսը, առայժմ ոչ մի հրապարակային հայտարարություն չի արել։

Պեսկովին նախօրեին լրագրողները հարցրել են, թե կոնկրետ ինչպես է ձևակերպվել Չուբայսի հրաժարականը, սակայն նա հստակ ոչինչ չի պատասխանել։ «Ես չգիտեմ, դա հատուկ դեր չի խաղում: Նրանք, ովքեր նշանակված են նախագահի հրամանագրով, գրում են (դիմումներ) Պուտինի անունով»,- ասել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով