ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի արտաքին պարտքի արտարժույթով պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգի մասին։
Փաստաթղթի համաձայն՝ պետական եվրապարտատոմսերի գծով պարտավորությունները կճանաչվեն կատարված՝ վճարման օրը ներքին շուկայում գործող ռուբլու փոխարժեքով վճարելուց հետո:
Կառավարությունը տասնօրյա ժամկետում պետք է ընտրի այն բանկերին, որոնք կներգրավեն պետական պարտատոմսերի սեփականատերերին վճարումների համար։