Ներքին 4 տարի առաջ - 00:53 25-03-2022

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի մարտի 23-ին կայացած հարցազրույցի փուլին ներկա են եղել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի թեկնածուներից երկուսի հետ շահերի բախման պատճառով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:

«Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են.

10 միավոր՝ Անահիտ Մանասյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ),

9.56 միավոր՝ Դավիթ Հակոբյանը (Իրավաբանական գիտությունների թեկնածու),

8.78 միավոր՝ Ռաֆիկ Գրիգորյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ)

8.57 միավոր՝ Արտյոմ Գեղամյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու)

7.56 միավոր՝ Լուսինե Հակոբյան (Իրավագիտության մագիստրոս, Լոնդոնի Քուին Մերի համալսարան)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է