Ներքին 4 տարի առաջ - 17:15 21-03-2022

Կոկորդիլոսագետը Վեդիում կեղծարարություն է անում

Վեդի խոշորացված համայնքում «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի թիմը կրկին խախտումներ է անում։
Ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնքի»֊ի ավագանու ցուցակում ընդգրկված Սևակ Աղաբեկյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Վեդի քաղաքում փակցված են մի քանի անձանց լուսանկարներ` Իբր ներկայացնում են ՔՊ- ն, սակայն նրանք ՔՊ- ի ավագանու ցուցակում ընդգրկված չեն։

«Այգավանում եւ Փոքր Վեդիում էլ կան փակցված նման պաստառներ։ Դա կեղծ քարոզչություն է, ընտրազանգված ապահովելու համար»,֊ասաց Աղաբեկյանը։ Ըստ նրա` այդ անձինք «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում եղել են դեկտեմբերի 5֊ի ընտրությունների ժամանակ, իսկ հիմա` նրանք ընդգրկված չեն։ «Նախկինում ՔՊ- ն եղել է երրորդ համարը, իսկ հիմա երկրորդ համարն է, պաստառում էլ այժմ նշված է երկրորդ համարը, այսինքն` նոր է»,֊ավելացրեց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը։
Հարցին, թե ինչ֊որ քայլեր ձեռնարկելո՞ւ են խախտումների դեմ, պատասխանեց, որ այդ հարցին կպատասխանի երեկոյան։

Նշենք, որ մամուլում արդեն բավականին նյութեր են հրապարակվել Գարիկ Սարգսյանի եւ նրա թիմի կողմից նախընտրական շրջանում խախտումների մասին։

Ալբինա Բարեղամյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին