Ներքին 4 տարի առաջ - 15:43 19-03-2022

ԵՊԲՀ-ի հնդիկ ուսանողները նշել են ավանդական գույների փառատոնը

Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են իրենց ամենահայտնի տոներից մեկը՝ Հոլին, կամ՝ Գույների փառատոնը։

Միջոցառմանը ներկա էին օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար, դեկան Գայանե Ավետիսյանը, փոխդեկան, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին։

Տոնը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև՝ բարու հաղթանակը՝ չարի, կամ՝ ջերմության հաղթանակը՝ սառնության նկատմամբ։

Տոնը շատ նման է մեր հայկական ավանդական Վարդավառին։ Այն տոնվում է ինչպես Հնդկաստանի բնակիչների կողմից, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ ի նշան ազատության ու կապանքներից ձերբազատման։

Հոլին ունի 2000 տարուց ավելի պատմություն եւ, սովորաբար, նշվում է երկու օր, փետրվարի վերջին ու մարտի սկզբին՝ նորալուսնի ժամանակ։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի