Ներքին 3 տարի առաջ - 14:20 23-08-2023

Երևանում կկայանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը

Օգոստոսի 26-ին Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։

Ամենամյա փառատոնը կայանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ։

«Գութան» փառատոնը այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում։ Յուրաքանչյուր տարի Փառատոնին՝ թե՛ Երևանում, թե՛ այլ մարզերում, իր կարևոր մասնակցությունն է ունեցել Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը։

Չնայած Արցախի պաշարված լինելուն, Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը ևս մասնակցելու է փառատոնին։

Փառատոնը մշտապես իրականցվում է բացօթյա տարածքում։ Փառատոնը բացօթյա անցկացնելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը:

Հանդիսատեսը այս կերպ հնարավորություն ունի անվճար վայելել ազգային երգն ու պարը և առավել լավ ճանաչել ու մոտ գնտվել մաքրամաքուր և իրական հայկականին։

Փառատոնի գլխավոր նպատակն է պահպանել հայ ազգային ավանդական երգերն ու պարերը, ճանաչելի դարձնել հայկականը երիտասարդների շրջանում։

Փառատոնում կարևորագույն սկզբունքներից է օգտագործել բացառապես ազգային նվագարաններ, ինչպիսիք են՝ դհոլը, դուդուկը, բլուլը, շվին, զուռնան, պկուն, կոպալը և այլն։

Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, յուրաքանչյուր տարի 20 և ավելի խումբ՝ թվով 400 մասնակից-արտիստ։

Փառատոնը տեղի կունենա շաբաթ օրը՝ օգոստոսի 26-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), ժամը 19:00-ին։





Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ