Արտաքին 4 տարի առաջ - 15:18 19-03-2022

«Գազպրոմ»-ը շարունակում է գազամատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով

«Գազպրոմ» ընկերությունը շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել դեպի Եվրոպա տարանցման համար Ուկրաինայի տարածքով, տարանցման հայտերն աճում են, լրագրողներին հայտնել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

««Գազպրոմը» ռուսական գազը Ուկրաինայի տարածքով տարանցման համար մատակարարում է կանոնավոր ռեժիմով՝ եվրոպացի սպառողների հայտերին համապատասխան. մարտի 19-ին՝ 106,6 մլն խմ»,- ասել է նա։ Այս ծավալը գրեթե համապատասխանում է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման երկարաժամկետ ամրագրումով մատակարարմանը (օրական մոտ 109,5 մլն խմ)։

Ուրբաթ՝ մարտի 18-ի դրությամբ, հայտերը կազմել են 105,1 մլն խմ։

Ընդհանուր առմամբ վերջին ժամանակներս Եվրոպան զգալիորեն ավելացրել է գազի գնումները Ռուսաստանից տեղում գների աճի ֆոնին, ինչի պատճառներն են ցուրտ եղանակը, քամու բացակայությունը, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի սրումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ