Արտաքին 4 տարի առաջ - 22:53 16-03-2022

Ուկրաինան և Ռուսաստանը զգալի առաջընթացի են հասել բանակցություններում. FT

Ուկրաինան և Ռուսաստանը զգալի առաջընթացի են հասել նախնական 15 կետից բաղկացած խաղաղության ծրագրի հարցում, ներառյալ հրադադարը և ռուսական զորքերի դուրսբերումը, եթե Կիևը հայտարարի չեզոքության մասին և համաձայնի իր ռազմական ուժերի սահմանափակման, գրում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող երեք անձանց։

Պարբերականի զրուցակիցների խոսքով, առաջարկվող գործարքը, որը ուկրաինացի և ռուս բանակցողները առաջին անգամ ամբողջ ծավալով քննարկել են երկուշաբթի օրը, ենթադրում է Կիևի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություններից և խոստում՝ չտեղակայել օտարերկրյա ռազմակայաններ կամ սպառազինություն այնպիսի դաշնակիցներից պաշտպանության դիմաց, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Թուրքիան:

Ուկրաինայի անվտանգության արևմտյան երաշխիքների բնույթը և դրանց ընդունելի լինելը Մոսկվայի համար կարող են մեծ խոչընդոտ հանդիսանալ ցանկացած գործարքի համար, ինչպես նաև 2014 թվականին գրավված ուկրաինական տարածքների կարգավիճակը, նշում է պարբերականը։

Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նախկինում, թերահավատորեն են վերաբերում այն բանին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին հավատարիմ է խաղաղությանը, նրանք մտավախություն ունեն, որ Մոսկվան կարող է ժամանակ շահել իր ուժերը վերախմբավորելու և հարձակումը վերսկսելու համար:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Financial Times-ին հայտարարել է, որ ցանկացած գործարք կներառի կետ փետրվարի 24-ից հետո գրավված տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման մասին: Ուկրաինան կպահպանի իր զինված ուժերը, սակայն կպարտավորվի մնալ ռազմական դաշինքներից, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, դուրս և ձեռնպահ կմնա իր տարածքում օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելուց:

Չորեքշաբթի ավելի վաղ նման պայմանների մասին հայտարարել է բանակցողների ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, մինչդեռ Պոդոլյակը քննադատել էր Մեդինսկու դիրքորոշումը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը