Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 12:00 16-03-2022

DJ-ը մեզ հիմարի տեղ է դնում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ DJ Էդոն, երեկ բարձրացած աղմուկից հետո որոշել է արդարանալ ու ասել՝ ես չեմ ասել «պատրաստ ենք Արցախը հանձնել»։ Ու սկսել է մուննաթ գալ լրատվականների վրա, որոնք իր ձևակերպմամբ՝ «պսևդոլրատվականներ են» ու իր խոսքը թարս են ներկայացրել։ Երևի ինքը ցանկացել է ասել՝ «ոչ, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», այդ «պսևդոլրատվականներն էլ» շուռ են տվել իր ասածն ու ներկայացրել, թե DJ-ից դիվանագետ դարձած Աղաջանյանն ասել է՝ «Այո, պետք է քննարկվի նաև Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը»։

Ու որպես իր խոսքերի հավաստում, թե ինքը ոչ մի հակաարցախյան ու հակահայրենասիրական բան չի ասել, նա երեկ իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է իր և Կառլեն Ասլանյանի հարցազրույցի հենց այդ հատվածը՝ բառացի. - Պարոն Աղաջանյան, այնուամենայնիվ, Հայաստանը պատրա՞ստ է, հաշվի առնելով այս առաջին կետը Ադրբեջանի ներկայացրած, սկսել բանակցություններ՝ Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկելով։ Ենթադրենք, Բաքուն երաշխիքներ է առաջարկում, դուք անընդհատ հայ ինքնության հարցն եք բարձրացնում։ - Ես կարծում եմ, որ բանակցություններ պետք է սկսել... - Այդ թվում՝ այդ հարցով։ - Ես կարծում եմ՝ բանակցություն պետք է սկսել։ Այդ թվում՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցով: - Որը կարող է և լինել Ադրբեջանի կազմում։ - Ես կարծում եմ՝ դա բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվի։

Հետո փորձել է բացատրել, թե ինչ է ցանկացել ասել սրանով, և ինչ ենք հասկացել մենք՝ «պսևդոներս». «Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ՝ Հայաստանը մերժում է բանակցությունների մեկնարկին ընդառաջ որևէ նախապայմանի առաջքաշումը։ Հետևաբար կողմերի կարմիր գծերը պետք է ներկայացվեն և քննարկվեն հենց բանակցությունների ընթացքում, այլ ոչ դրանց մեկնարկից առաջ, որը թերևս ամենակարճ ճանապարհն է գործընթացը փակուղի մտցնելու և վերջնականորեն վիժեցնելու։ Հետևաբար եթերում հնչեցրած իմ առաջարկը եղել է վերսկսել բանակցությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով, այլ ոչ թե լրագրողի և իմ բառերի այն «կարկատանը», որ հրամցրել են որոշ պսևդոլրատվականները»։

Ավելի պարզ ասած՝ DJ-ը մեզ հիմարի տեղ է դնում, մենք էլ խոնարհաբար ընդունում ենք դա։ Նրա այս լոլոները նույնն բանն են նշանակում, որ՝ այո, իրենք պատրաստ են քննարկել Արցախի կարգավիճակի հարցը Ադրբեջանի կազմում, ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքի, անկախացման կամ Հայաստանին միանալու հարցը։ Ուղղակի ցավալին այն է, որ հենց այս DJ-ն է մեզ հիմարի տեղ դնում, ոչ թե մի խելոք մեկը։


Ամենից շատ դիտված