Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 4 տարի առաջ - 15:15 15-03-2022

40 տարեկան տղամարդուն դե բե՛ր դարձրու թոշակառու, հետո՞. Քրիստինե Պողոսյան

«Այսօր շատ արտոնություններ կան, օրինակ՝ 3 երեխա ունեցող մարդիկ երկրորդ կրթությունը ստանում են անվճար, բարձրագույն կրթության համար բավական զեղչեր են տրվում։ Մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում խնդիր կա՝ 20-25 տարի զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ շատ դժվարությամբ են ինտեգրվում հասարակությանը։ Պետք է հասկանանք՝ վերապատրաստման ծրագրերը օգնո՞ւմ են, թե՞ ոչ։ Երրորդ կրթություն ստանալու այս կետը ավելացնում ենք երկրորդ կրթություն ստանալու վերաբերյալ, պետք է հասկանանք՝ կարո՞ղ է այդ մարդը չի ուզում երկրորդ բարձրագույն կրթություն ստանալ»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ զինծառայողների կրթության իրավունքի իրացման վերաբերյալ փոփոխություններ կատարելու հարցի քննարկմանը ասաց իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Պողոսյանը, որը նախագծի հարակից զեկուցողն էր, ասաց, որ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ չի ուզում 40 տարեկան տղամարդը բարձրագույն կրթություն ստանալ, քանի որ 35-40 տարեկանում բոլոր մարդկանց համար կյանքը նոր սկսվում է։ «Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ չեն ուզում երկրորդ կրթություն ստանալ, մտածենք՝ ինչ անել, որ այդ մարդիկ հեշտությամբ ինտեգրվեն քաղաքացիական կյանքին և ցանկանան նոր մասնագիտություն ձեռք բերել։ 40 տարեկան տղամարդուն դե բե՛ր դարձրու թոշակառու, հետո՞, որ ընդհանրապես բան չցանկանա՞ անել, կինն էլ 40 տարեկանում նոր ծաղկի, զարգանա, հետո նոր խնդիր առաջանա. դա խնդիր է»,- ասաց Պողոսյանը։



Քնարիկ Պետրոսյան