Մամուլ 4 տարի առաջ - 10:33 11-03-2022

Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցները թափանցիկ չեն. Ժողովուրդ

Իշխանության ներկայացուցիչները, 2018 թվականից սկսած, խոսում են ժողովրդավարական արժեքներից և լրատվամիջոցների թափանցիկությունից՝ հայտարարելով, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե լրատվամիջոցների իրական տերերն ովքեր են։ Այս մասին մարտի 11-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հայաստանի մեդիայի թափանցիկությունը» վերլուծության տվյալների՝ իշխանությանը սպսարկող օնլայն հարթակները թափանցիկ չեն, իսկ կենտրոնի հետազոտած լրատվամիջոցների ցանկում ներառված է իշխանությանը սպասարկող երեք հիմնական լրատվամիջոց՝ Armtimes.com, Freenews.am և civic.am կայքերը, որոնցից թափանցիկ է միայն Armtimes.com-ը։

Հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը օրաթերթի հետ զրույցում ասել է, որ հետազոտել են հայկական 89 առցանց լրատվամիջոցներ, 41 հեռուստա եւ ռադիոընկերությունների 44 առցանց հարթակներ եւ, որպես ընդհանուր արձանագրում, այն իրողությունն է, որ լրատվադաշտը նույնականացման տեսանկյունից փնթի վիճակում է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի մարտի 11-ի համարում։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին