Ուղիղ եթեր
Հակոբ Արշակյանը ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյին
copy image url

Հակոբ Արշակյանը ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյին

Ներքին 3 տարի առաջ - 21:18 10-03-2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 10-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Ինչպես տեղեկացնոմ են ՀՀ Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանը շնորհավորել է Թերեզա Ռիբեյրոյին ԵԱՀԿ-ում նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում նոր մակարդակի է հասել, բայց դեռեւս շատ անելիքներ կան:

«Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք վճռական ենք՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները, որպեսզի մամուլի եւ խոսքի ազատությունը Հայաստանում համապատասխանի եվրոպական ամենաբարձր չափանիշներին»,- ասել է նա:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ որպես խաղաղասեր ժողովուրդ եւ պետություն, մինչդեռ շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու ատելությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ: Նա դատապարտել է այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, իսկ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում:

«Մենք նաեւ բախվում ենք հայկական կրոնական եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման բազմաթիվ փաստերի եւ դրվագների: Սա Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ոչնչացման քաղաքականության մի մասն է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ ԱԺ փոխնախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս թիրախավորվել էին նաեւ լրագրողներ: Ըստ Հակոբ Արշակյանի՝ նման կանխամտածված արարքը նպատակ ուներ խոչընդոտել ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունների արձանագրումն ու դրանք միջազգային հանրությանը ներկայացնելը: Այդ համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Թերեզա Ռիբեյրոյի արձագանքը Հրանտ Դինքի գործին:

«Թերեզա Ռիբեյրոն անդրադարձել է տեղեկատվության հասանելիության ու մատչելիության, տեղեկատվական աղբյուրների անվտանգության, լրագրողների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման կարեւորությանը: Հյուրի խոսքով՝ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն մեդիամիջավայրի վրա:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո գործունեության լիցենզիաներ են տրվել բազմաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցների: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր երկիրը քայլեր է ձեռնարկել պատերազմից հետո նկատվող ատելության խոսքի դրսեւորումները մեղմելու ուղղությամբ»,- հայտնում են խորհրդարանից:

Նշվում է, որ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրում մեդիադաշտի առողջացմանն ուղղված բարեփոխումները՝ նշելով, որ զանգվածային լրատվության մասին օրենսդրության կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են: Պատգամավորի գնահատմամբ՝ պետությունը չպետք է միջամտի լրագրողական համայնքի ինքնակարգավորմանը, այլ պետք է փորձի աջակցել նրանց գործունեությանը:

Մարիա Կարապետյանը խոսել է հետպատերազմյան խնդիրների մասին: Պատգամավորն անդրադարձել է նաեւ նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում պատասխանատվություն սահմանող կարգավորումներին:

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
10:46 Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը