copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:27 10-03-2022

ԱՄՆ-ն Patriot համակարգեր է տեղակայում Լեհաստանում

ԱՄՆ-ը ժամանակավոր հիմունքներով Լեհաստանում Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոցներ է տեղակայում և մտադիր է դրանք «հարկ եղած պահին» Գերմանիա վերադարձնել, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

«Ինչ վերաբերում է Patriot հրթիռներին, այո, դա ժամանակավոր տեղակայում է Լեհաստանում... Դրանք արդեն տեղակայվել են Գերմանիայում, և ես ենթադրում եմ, որ դրանք կվերադառնան այնտեղ հարկ եղած պահին»,- ասել է նա:

Նախօրեին ԱՄՆ զինվորականները հայտարարել էին Վարշավայի խնդրանքով երկու Patriot մարտկոցներ Լեհաստան տեղափոխելու մասին։ Քիրբին ասել է, որ ՆԱՏՕ-ի արևելյան թևի այլ երկրներ նման խնդրանքով չեն դիմել: