Ներքին 4 տարի առաջ - 22:34 07-03-2022

Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյանին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մարտի 7-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյանին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ներկայացուցչին՝ ընդգծելով, որ այն կարևոր գործընկեր է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում։

«ՄԱԿ-ի ներկայացուցիչ Լիլա Փիթրս Յահյանին նշել է, որ UNDP-ն պատրաստ է մշտապես աջակցել Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Միջազգային կառույցի ներկայացուցիչը խոսել է նաև կանանց իրավունքների մասին, ընդգծելով, որ կանայք ևս պետք է ներկայացված լինեին Սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Ի պատասխան ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ նախարարը շեշտել է, որ գենդերային բալանսը պահելու համար, իհարկե, ողջունելի կլիներ կանանց ներգրավածությունը, բայց շատ դեպքերում շահագրգիռ մարմինների կողմից կին թեկնածուներ չեն ներկայացվել։

Նախարարի կողմից անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ինչպես նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, որին ՄԱԿ-ն (UNDP) ի սկզբանե կարևոր աջակցություն է ցուցաբերել:

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության, պետական ռեգիստրի, քրեակատարողական ծառայության ոլորտում իրականացնվող բարեփոխումների օրակարգը։ Արդարադատության նախարարն ընդգծել է, որ միջազգային գործընկերների դերակատարումն ու աջակցությունն այս հարցերում շատ կարևոր են։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը