Ներքին 1 տարի առաջ - 20:16 25-09-2024

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համակարգման և հաղորդակցման մասնագետ Դորիս Մուրոն Կլոֆենստեյնին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համագործակցության և համակարգման պատասխանատու Արևիկ Անափիոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել բազմամյա սերտ համագործակցությունը, շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին Փրկարար ծառայության անձնակազմի կարողությունների զարգացման, տեխնիկական աջակցության և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման բնագավառում շարունակաբար ցուցաբերած օժանդակության համար:

Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և համագործակցության նոր հնարավոր ուղղությունները՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է ՄԱԿ-ի խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) միջազգային չափանիշներով որակավորված ՀՀ քաղաքային որոնողափրկարարական թիմի գործունեությունը և շեշտել, որ 2027 թվականին միջազգային որակավորման քննությունները հաջողությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ է նորովի շարունակել ոլորտային մասնագիտական խորհրդատվական աջակցության տրամադրումը:

Դորիս Կլոֆենստեյնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն արտակարգ իրավիճակների պլանի մշակման, վերջինիս շրջանակներում՝ աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների թիմերի ֆունկցիոնալության վերագնահատման ու վերահաստատման ոլորտներում: Նա նաև գոհունակություն է հայտնել Փրկարար ծառայության պատրաստակամության, օպերատիվ արձագանքման և թիմային աշխատանքի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, տեղեկատվության կառավարման, վաղ ազդարարման, հանրային իրազեկման և ազդարարման համակարգերի գործարկման ու արագ արձագանքման կազմակերպման, համատեղ վարժանքների անցկացման հետ կապված մի շարք հարցեր:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը և ընդգծել համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ արտակարգ իրավիճակների կառավարման կարողությունների զարգացման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին