Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:37 07-03-2022

Երասխում կա մեկ զոհ և մեկ վիրավոր. ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել

«Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Երասխում մարտը շարունակվում է։

Հայկական կողմից կա մեկ զոհ և մեկ վիրավոր։ Առաջխաղացման փորձեր դեռևս չկան:

Առայժմ ՀՀ զինված ուժերին վիրավորների և զոհված զինծառայողների մասին բավարար տեղեկատվություն ստանալ չի հաջողվել։

Հայտնի է, որ զոհված զինծառայողը Գորիսից է, վիրավորի մասին հայտնի է, որ նրա անունը Գեղամ է։