Արտաքին 4 տարի առաջ - 16:19 04-03-2022

Դուք պետք է ձեր իշխանություններին ասեք, որ ցանկանում եք ապրել. Զելենսկին դիմել է ռուսներին՝ ԱԷԿ-ի վրա հարձակման պատճառով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ռուսներին Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակման պատճառով, որը կարող է հանգեցնել մոլորակային մասշտաբի աղետի:

«Ուկրաինայի ժողովուրդ, մենք վերապրեցինք մի գիշեր, որը կարող էր կանգնեցնել պատմությունը: Ուկրաինայի պատմությունը: Եվրոպայի պատմությունը: Ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի ատոմակայանի վրա։ Եվրոպայում խոշորագույնի։ Այն կարող էր լինել ինչպես վեց Չեռնոբիլ: Ռուս տանկիստները գիտեին, որ գնդակոծում են։ Ուղիղ հարձակում կայանի վրա: Սա չտեսնված մակարդակի ահաբեկչություն է։ Ուկրաինայում կա 15 միջուկային բլոկ։ Իսկ ռուս զինվորականների կողմից խոցվել է Չեռնոբիլի հիշատակն ամբողջությամբ։ Համաշխարհային այդ ողբերգությունը»,- տեսաուղերձում ասել է նա այսօր՝ մարտի 4-ին։

«Ռուսներ, ես ուզում եմ դիմել ձեզ: Ինչպե՞ս է դա ընդհանրապես հնարավոր: Չէ՞ որ մենք միասին 86-ին պայքարեցինք Չեռնոբիլի աղետի հետևանքների դեմ: Դուք պետք է հիշեք պայթյունից ցրված հրկիզվող գրաֆիտը: Զոհերին: Դուք պետք է հիշեք ավերված էներգաբլոկի վերևում ճառագայթումը: Պետք է հիշել Պրիպյատից և 30-կիլոմետրանոց գոտուց տարհանումը։ Ինչպե՞ս կարելի է դա մոռանալ: Իսկ եթե չեք մոռացել, ապա չի կարելի լռել։ Դուք պետք է ասեք ձեր իշխանություններին, դուրս գաք փողոց և ասեք, որ դուք ցանկանում եք ապրել: Ապրել երկրի վրա առանց ռադիոակտիվ աղտոտվածության: Ճառագայթումը չգիտի՝ որտեղ է Ռուսաստանի սահմանը»,- դիմելով ռուսներին՝ ասել է Զելենսկին:

Նա ընդգծել է, որ միայն Ուկրաինայի երկնքի անհապաղ փակումը և պետության-միջուկային ահաբեկչի դեմ պատժամիջոցների խստացումը կարող են երաշխավորել, որ «Ռուսաստանը գոնե հրթիռներով և ավիառումբերով չի հարվածի ատոմային օբյեկտներին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ