Ներքին 4 տարի առաջ - 11:39 04-03-2022

Գեղարքունիքի մարզի ճանապարհներին բուք է եւ ցածր տեսանելիություն

Մարտի 3-ի երեկոյան ժամերից Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների եւ տեղացած թույլ ձյան պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, տեղացած ձյան շերտը թեպետ չի գերազանցում մի քանի սանտիմետրը, սակայն ուժեղ քամիների եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարացել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը։ «Բուքը շարունակվում է նաեւ ցերեկային ժամերի ընթացքում։ Քամիների ուժգնությունը որոշ տեղերում ճանապարհաշինարարներին հնրավորություն չի տալիս՝ մաքրման եւ մշակման աշխատանքներ իրականացնելու։ Լուսադեմին փակվել են Սարուխան-Գանձակ եւ Գավառ-Ծաղկաշեն ճանապարհները, որոնք բացվել են մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո։ Այս պահի դրությամբ փակ է մնում միայն Վարդենյաց լեռնանցքը, որտեղ նույնպես ընթանում են մաքրման եւ մշակման աշխատանքներ։ Սպասարկող կազմակերպությունների հիմնական խնդիրն այս պահին ճանապարհների անցանելիության ապահովումն է, մինչեւ որ հանդարտվող քամին հնարավորություն տա՝ մաքրման եւ մշակման աշխատանքներ իրականացնելու։ Որոշ տեղերում ճանապարհներին տեսանելիությունը գրեթե զրոյական է»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։


Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև