Արտաքին 4 տարի առաջ - 16:46 03-03-2022

Ռուսաստանը ստիպված փոխել է մարտավարությունը. Զելենսկին նոր ուղերձ է հղել ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին հղված հերթական ուղերձում հայտարարել է, որ ուկրաինացիների ցուցաբերած տոկունությունը Ռուսաստանին ստիպել է փոխել մարտավարությունը։

«Ռուսաստանի հրթիռա-ռմբակոծությունները ուկրաինական քաղաքների ուղղությամբ խոստովանություն են, որ նրանք չեն կարողացել որևէ նշանակալի բան անել մեր հողում։ Մեր բոլոր պաշտպանական գծերը պահպանված են։ Հակառակորդը ռազմավարական ուղղություններից ոչ մեկում հաջողություն չունի։ Նրանք ընկճված են»,- ասել է Զելենսկին։
«Մենք կվերականգնենք յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր քաղաք։ Եվ Ռուսաստանին ասում ենք՝ սովորեք պատերազմական տուգանք և ռազմատուգանք բառերը։ Մեզ կփոխհատուցեք այն ամենի համար, ինչ արեցիք մեր պետության դեմ, յուրաքանչյուր ուկրաինացու դեմ, ամբողջ ծավալով»,- շարունակել է նա:

«Չկա այնպիսի զենք, որը դուք չօգտագործեիք մեր դեմ՝ Ուկրաինայի ազատ քաղաքացիների դեմ։ Իսկ այժմ դուք դուրս եկեք և ձեր քարոզիչներին ասեք, որ պատրաստվում եք Ուկրաինա ուղարկել, այսպես կոչված, մարդասիրական շարասյուներ։ Հիշեք, անաստվածներ, երբ միլիոնավոր մարդիկ անիծում են, ձեզ ոչինչ չի փրկի»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է, որ օտարերկրյա լեգեոնում, որի ստեղծման մասին նա ավելի վաղ հայտարարել էր, գրանցվել է 16 հազար օտարերկրացի, և նրանցից առաջիններն արդեն սկսում են ժամանել։

Ելույթի վերջում Զելենսկին ուկրաիներենից անցել է ռուսերենի։ «Գնա տուն: Քո տուն: Քո ռուսախոս ժողովրդին պաշտպանելու: Եվ ոչ թե ամբողջ աշխարհում, այլ սեփական տանը, նրանք այնտեղ քիչ չեն: Մոտ 150 միլիոն: Իսկ այստեղ՝ փառք Ուկրաինային»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է