Ներքին 4 տարի առաջ - 17:55 02-03-2022

Հանրայինն ու վարչապետի աշխատակազմը զուր տեղը սկանդալ էին հրահրում

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո Մարդու իրավունքների պաշտպանի թվիթերյան էջը և արդեն նաև ֆեյսբուքյան գլխավոր էջը հանձնվել են նորանշանակ պաշտպան Քրիստինե Գրիգորյանին։ Տարատեսակ քննարկումների առիթ էր դարձել Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան գլխավոր էջի փոխանցումը,որը Արման Թաթոյանը բացել և զարգացրել է իր անձնական միջոցներով։ Վարչապետի աշխատակազմն ու հանրային հեռուստաընկերությունը, իրադարձություններից առաջ ընկնելով, այդ էջը ներկայացրել էին իբրև « պետության միջոցներով ստեղծված» և հայտարարել, որ Թաթոյանը այն պետք է փոխանցի Քրիստինե Գրիգորյանին, այն դեպքում, երբ Թաթոյանը չէր էլ ասել, որ չի փոխանցելու։ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում առաջին լուսանկարը Արման Թաթոյանինն է,որը դրվել է 2016թ.ի հունիսի 10-ին, դա վկայում է, որ էջն իրոք Թաթոյանի կողմից է բացվել և նրա այն պնդումը, որ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ջնջել էր բոլոր էջերը, ճիշտ են։ Հիշեցնենք,որ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան եղել է 2016թ.-ի փետրվարի 23-ից, պաշտոնավարման ժամկետը ավարտվել է այս տարվա փետրվարի 24-ին։ Արման Թաթոյանն իր գրառմամբ տեղեկացրել էր նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի բոլոր խմբերը փոխանցվել են ,կփոխանցվի նաև ֆեյսբուքյան գլխավոր էջը։ Գրառումից հայտնի դարձավ նաև, որ այս թեմայով միմյանց հետ փոխհամաձայնության են եկել Քրիստինե Գրիգորյանն ու Արման Թաթոյանը ,ինչի ապացույցը նոր պաշտպանի 2օր առաջվա գրառումն է, որտեղ հայտարարում է,որ այսուհետ էջով կհրապարակվեն իր գործունեությանն առնչվող տեղեկատվությունները,ինչպես նաև Արման Թաթոյանի Հայաստան գալուն պես միասին կքննարկեն կառույցին վերաբերվող հարցեր։

Փաստորեն ստացվում է, որ սելի տեղը սելվորն էր ճռռում․ Արման Թաթոյանն ու Քրիստինե Գրիգորյանը համաձայնության էին եկել, և Թաթոյանը չէր էլ պատրաստվում էջը ջնջել կամ օգտագործել այլ նպատակներով, իսկ Հանրայինն ու վարչապետի աշխատակազմը սկանդալներ էին հրահրում։

Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ