Ներքին 4 տարի առաջ - 14:45 01-03-2022

ՀՀ-ն խաղաղ և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից է․ Աղաջանյանը

Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններով։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների հարցում՝ հաշվի առնելով այն, որ ճգնաժամը խորանում է և երկար չի կարելի խուսափել դիրքորոշում արտահայտելուց։

«Հայաստանը, բնականաբար, խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Պատերազմի արհավիրքի հետևանքները մեր մաշկի վրա զգալով, բնականաբար, կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Ցանկացած պատերազմ ունենում է շատ ցավալի հետևանքներ և Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, հանդես է գալիս որպես խաղաղության և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից։ Իհարկե, այս իրավիճակը մտահոգիչ է և, Հայաստանի Հանրապետությունը լինելով միջազգային հանրության անդամ և ունենալով որոշակի դիրքորոշում, բացի դրանից նաև մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով։ Բնականաբար, շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին և ՀՀ-ն ևս պետք է պատրաստ լինի բոլոր այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որևէ զարգացման պատճառով»,- ասաց Աղաջանյանը։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի համար ամենացանկալի զարգացումը կլինի օր առաջ և ժամ առաջ ռազմական գործողությունների դադարեցումը և անցումը դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը։

«Բայց սրանք հարցեր են, որոնք Հայաստանի վերահսկողությունից դուրս են և միակ բանը, որ մեզ մնում է այս պահին, մեր տարածաշրջանում լավագույնս գնահատել ռիսկերը և ըստ այդմ շարժվել առաջ»,- եզրափակեց Աղաջանայանը։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել