Ներքին 4 տարի առաջ - 23:17 28-02-2022

Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով համայնքը կառավարման էլեկտրոնային համակարգ կներդնի

Երևանի մոտ 5000 բազմաբնակարան բնակելի շենքերը կառավարում են 260 համատիրությունները, իսկ 140 շենք էլ՝ լիազոր-կառավարիչները: Շենքերի պահպանման համար բնակիչներն ամեն ամիս պետք է վճարեն որոշակի գումար:

«Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարները պարտադիր են: Դա ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար է»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Որքա՞ն գումար է հավաքվում, ո՞ւր է ուղղվում այն, և արդյո՞ք բնակիչները տեղեկացված են: Մենք շրջեցինք տարբեր վարչական շրջաններում:

Մի շարք համատիրություններ գումարները հիմնականում հավաքում են բանկային հաշվեհամարին փոխանցմամբ, իսկ հաշվետվություն ներկայացնում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Կապը բնակիչների հետ պահում են նաև սոցիալական ցանցերով:

«Յուրաքանչյուր շենքի համատիրության պարտավորվածության շրջանակում է ապահովել բազմաբնակարան շենքի պահպանման համար նախատեսված պարտադիր նորմերը, և քաղաքապետարանը այդ պարտադիր նորմերի կատարման վերահսկողություն կարող է իրականացնել, իսկ մնացած ամբողջ գործառույթները բաժնային սեփականատերերի տիրույթում են»,-նշում է Արսեն Կարոյանը:

Համատիրությունների մեծ մասը, սակայն, դեռ շարունակում է գումար հավաքել հսկիչների ուժերով, իսկ հաշվետվությունները լավագույն դեպքում փակցնել միայն մուտքերում: Որոշ հասցեներում հաշվետվությունների անգամ հետքը չգտանք:
Խնդիրը լուծելու համար համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ:

«Երևանում կան շենքեր, որոնք ներքին կարգով ստեղծել են էլեկտրոնային համակարգ, բայց, որպեսզի դա ընդգրկուն լինի, պետք է մշակվի ընդհանուր համակարգ: Երևանի քաղաքապետի կողմից հանձնարարական կա՝ մշակել էլեկտրոնային համակարգ, որն ավելի թափանցիկ կդարձնի շենքի կառավարումը: Այսինքն՝ պարտադիր նորմերի համար վճարված գումարները ավելի տեսանելի կլինեն մեր բնակիչների համար, թե ինչ նպատակով են ծախսվել»,- ասում է Արսեն Կարոյանը:

Նոր համակարգի ներդրումը համատիրությունների աշխատանքը կդարձնի առավել արդյունավետ, կամրացնի բնակիչ-համատիրություն կապն ու փոխվստահությունը:

Բնակիչները պետք է գիտակցեն, որ շենքն իրենց համատեղ սեփականությունն է ու այն պահպանելու համար պետք է ժամանակին կատարել վճարումները՝ չմոռանալով հետևել ծախսերին:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում