Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:34 24-02-2022

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է համայնքային պոլիկլինիկաներ

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների և առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ շարունակում է աշխատանքային շրջայցերը համայնքային բուժհաստատություններ:

Հերթական այցի ընթացքում քաղաքապետի տեղակալը ծանոթացել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կարմիր Բլուր», «Նուբարաշեն», «Սարի Թաղ» և «Նորագավիթ» պոլիկլինիկաների շենքային պայմաններին և ծառայություններին, լսել քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները: Գևորգ Սիմոնյանը նշել է, որ որպես առաջնային բուժական օղակի կառույցներ, ամեն ինչ արվելու է պոլիկլինիկաներում սպասարկման որակի ու մատուցվող ծառայությունների բարձրացման, ինչպես նաև բժշկական նոր սարքավորումների շարունակական համալրման ուղղությամբ:

Տեղերում տրվել են հանձնարարականներ:

Հարկ է նշել, որ, միջինացված տվյալներով, օրական կտրվածքով համայնքային պոլիկլինիկաներ է այցելում 7000-8000 քաղաքացի: