Արտաքին 4 տարի առաջ - 17:46 24-02-2022

Ուկրաինայի ԶՈՒ-ն Ազովի ծովում հրթիռակոծել է ռուսական երկու քաղաքացիական բեռնանավեր

Ազովի ծովում երկու քաղաքացիական նավեր այսօր հրթիռային հարձակման են ենթարկվել Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի կողմից, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԴԾ՝ Կրասնոդարի երկրամասի սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

«2022 թվականի փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, Ազովի ծովի ջրային ավազանում ռուսական քաղաքացիական SGV-Flot և Serafim Sarovsky բեռնանավերը ենթարկվել են Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռային հարձակման: Կրակը արձակվել է Մարիուպոլի կողմից: Հրթիռակոծության հետևանքով վնասվել է SGV-Flot-ի նավթային բեռնատարը, նավում հրդեհ է բռնկվել։ Անձնակազմի անդամներից մեկը ծանր վիրավորում է ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նավում բռնկված հրդեհը մարվել է, երկու բեռնատար նավերը շարունակել են շարժվել, դեպքի վայր են ուղարկվել սահմանապահ պարեկային մոտորանավակներ՝ անձնակազմի վիրավոր անդամին տարհանելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում