Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:57 24-02-2022

Ուսանողները Արման Եղոյանի պատասխաններից զայրացել ու հեռացել են Ազգային ժողովից

Երևանի պետական համալսարնի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողները պրակտիկայի շրջանակներում Ազգային ժողովում են եղել, հանդիպել են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն իշխանական պատգամավորներից նրանց ընդունել է Արման Եղոյանի, որի պատասխանները ուսանողների հարցերին ապշահար են արել վերջիններիս, ու նրանք բոյկոտել են հանդիպումը, այն ընդհատել ու հեռացել ԱԺ-ից։ Oragir.news-ին ասացին, որ ուսանողները Եղոյանին, ի թիվս մի շարք հարցերին, հարցրել են նաև, թե ինչո՞ւ է իշխանությունը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երկրներում նշանակում ոչ կադրային դիվանագետների, այլ իրենց քաղաքական թիմի անդամներին, որոնք դիվանագիտական ծառայության հետ որևէ կապ չունեն, օրինակ՝ ԱՄՆ-ն, որտեղ դեսպան է Լիլիթ Մակունցը, և ՌԴ-ն, որտեղ դեսպան է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։ Արման Եղոյանը փորձել է արդարացնել այդ նշանակումները՝ ասելով, որ նախկինում էլ են նման նշանակումներ եղել, դա կարևոր է և այլն։ Եղոյանի այս անհիմն արդարացումները ի վերջո զայրացրել են ուսանողներին, նրանք թողել ու հեռացել են։

Ամենից շատ դիտված

16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է