Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:16 23-02-2022

ՀՀ ՄԻՊ-ն ամփոփեց աշխատանքային 6 տարվա գործունեության արդյունքները

Ճգնաժամային ու բարդ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսպես բնորոշեց իր աշխատանքային 6 տարվա գործունեությունը։ Հրավիրված ամփոփիչ ասուլիսում Արման Թաթոյանը ներկայացրեց իր գործունեությունը 2016 թվականի փետրվարից սկսած: Նա նշեց, որ աշխատանքային առաջին իսկ օրից դժվարին ժամանակ էր:

«Առաջին օրից սկսած աշխատանքները տարվել են բարդ ու ճգնաժամային իրավիճակներում: Այդ ընթացքում ես մշտապես առաջնորդվել եմ կարևոր սկզբունքներով՝ հավատարիմ լինել երդմանը, անել ամեն ինչ, ու անել այնքան, որքան անհրաժեշտ է: Պաշտոնավարման մեկնարկին հաջորդեց ապրիլյան պատերազմը: Ապրիլի 3-ին ես արդեն գտնվում էի Արցախում: Դրանից հետո Տավուշում ու այլ հատվածներում հրադադարի խախտումների դեպքերն էին: Բոլոր անհրաժեշտ տեղերում մշտապես իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ»,-ասաց Արման Թաթոյանն՝ ամփոփելով աշխատանքային 6 տարվա գործունեության արդյունքները:

Տարին լարված էր, տեղի ունեցան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձություններ: Դրան հաջորդող տարին նույնպես բարդ էր, որովհետև վերաբերում էր այդ գործի շրջանակում ձերբակալվածների, կալանավորվածների իրավունքների պաշտպանությանը, նրանց պահվելու պայմաններին:

«Այնուհետև սկսվել են 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հայտնի իրադարձությունները (խմբ. հեղափոխություն): Մենք այստեղ աշխատել ենք գիշեր-ցերեկ: Աշխատանքային խմբերով հաճախ լուսացրել ենք ոստիկանության բաժանմունքներում, քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի պատշաճ իրականացնենք մեր պարտականությունները»,-ասաց Արման Թաթոյանը:

2020 թվականի հուլիսին ադրբեջանական իշխանությունները սանձազերծեցին ագրեսիա Տավուշի ուղղությամբ: Գնդակոծվում էին խաղաղ բնակավայրերը: ՄԻՊ-ն իրականացնում էր փաստահավաք աշխատանքներ, կապի մեջ են եղել միջազգային կազմակերպությունների հետ:

ՄԻՊ-ի համար լարված էր քովիդյան ժամանակաշրջանը: Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ աշխատել են մի քանի ուղղությամբ՝ իրազեկումներ, մեկուսացումներ, վերահսկողություն՝ պետական կառույցների նկատմամբ:

2020 թվականի սեպտեմբերին սանձազերծվեց աղետաբեր պատերազմը, որն ուղեկցվեց բազմաթիվ զոհերով, ավելացրեց հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, ավերվեցին բնակավայրերը: Արման Թաթոյանը նշեց, որ խախտումները չսահմանափակվեցին ու շարունակվեցին սահմանային բնակավայրերի ուղղությամբ:

«Այս ամբողջ ընթացքում այնպիսի զգացողություն է, որ մենք, կարծես, դեռ գտնվում ենք պատերազմի մեջ: Աշխատանքի ամբողջ ընթացքում մենք ունեցել ենք դիմումների ու բողոքների շեշտակի աճ: Եթե 2015-ին գրավոր և բանավոր դիմումները եղել են 5214, ապա 2020 թվականին՝ 14 հազար 780, 2021-ին՝ 21 հազար 118»,-ասաց Արման Թաթոյանը: Նրա խոսքով, նույն պատկերն է «թեժ գծին» ստացվող զանգերի առումով: 2015 թվականին եղել է 2086 ահազանգ, 2020-ին՝ 11 հազար 735, 2021-ին՝ 14 հազար 124:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան