Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:42 22-02-2022

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Պուտինը «ծվեն-ծվեն է» արել Մինսկի համաձայնագրերը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այս պահին ընթացող Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ծվեն-ծվեն է» արել Մինսկի համաձայնագրերը՝ ստորագրելով Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահ Պուտինը ծվեն-ծվեն արեց Մինսկի համաձայնագրերը։ Մենք հստակ հասկացրել ենք, որ չենք հավատում, որ նա դրանով կանգ կառնի»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը։

Նրա խոսքով, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը վտանգում է ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը և խախտում է կազմակերպության կանոնադրությունը։

Նա հավելել է, որ ներկայում Ուկրաինայում մարդասիրական օգնության կարիք ունեցող գրեթե 3 միլիոն մարդ կա, իսկ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում նրանց թիվը կավելանա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից