Արտաքին 1 տարի առաջ - 23:24 05-10-2024

Ադրբեջանցի 43 պատգամավոր Բայրամովին կոչ է անում խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը

Ադրբեջանի Միլի մեջլիսի 43 պատգամավորներ նամակ են հղել երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և երկրում դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ծրագրերը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի Էնթոնի Բլինքենին վեց տասնյակ կոնգրեսականների դիմումի ադրբեջանցի խորհրդարանականների՝ իրենց ԱԳ նախարարին ուղարկած ծավալուն նամակում մասնավորապես ասված է. - «Նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հիմք է ստեղծվել:

Վերջ տալով 30-ամյա օկուպացիային և անարդարությանը՝ Ադրբեջանն ապահովել է ոչ միայն իր ազգային շահերը, այլև միջազգային իրավունքի գերիշխանությունը: Այդ իրավիճակը Ադրբեջանին թույլ է տալիս ավելի ակտիվորեն նպաստել համամարդկային հիմնախնդիրների լուծմանը»:

Ապա պատգամավորներն անդրադառնում են հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք COP29-ին, ինչը, ըստ նրանց, միջազգային խաղաղության և զարգացման վերաբերյալ Ադրբեջանի տեսակետին աշխարհի պետությունների մեծ աջակցության ապացույց է, և պնդում են, թե «որոշ շրջանակներ, օգտվելով նրանից, որ Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, հանգել են Ադրբեջանին ինչ-որ հարց ընդունել պարտադրելու մտքին»: Այդ նախաձեռնությունից է բխում նաև Բլինքենին ամերիկացի կոնգրեսականների դիմումը, պնդում են ադրբեջանցի պատգամավորները՝ հավելելով, թե այն «պարունակում է ռասայական խտրականություն՝ լի զրպարտությամբ, հակասում է երկխոսության ոգուն, պատերազմական հանցագործների ազատ արձակման և Հայաստանի ռազմականացման կոչ է անում», և կրկնելով Ադրբեջանի նախագահի այն վարկածը, թե «Պետդեպարտամենտում իրենք իրենց Ադրբեջանին ուղղված սպառնալիքներով նամակ են գրում»:

Նամակին Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի մասին առայժմ չի հաղորդվում:

Նախօրեին Ադրբեջանի նախագահն էր քննադատել Միացյալ Նահանգներին և մասնավորապես Բլինքենին՝ հայտարարելով. - «Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում