Մամուլ 4 տարի առաջ - 08:06 22-02-2022

Թալինում նոր ընտրություններ կլինե՞ն․ Հրապարակ

Երեկ լրացել է խոշորացված Թալին համայնքի 28 համայնքների՝ վարչական շրջանների ղեկավարների պաշտոնավարման ժամկետը։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո 28 ղեկավարները ծանուցվել են, որ մինչեւ փետրվարի 21-ը պետք է ազատեն զբաղեցրած պաշտոնները եւ կնիքները հանձնեն նոր ներկայացուցիչներին, որոնց կնշանակի Տավրոս Սափեյանը։ Հիմա համայնքներում փաստացի ղեկավարներ չկան։ Չնայած Սափեյանն իշխանական ճնշումների արդյունքում դարձել է համայնքի ղեկավար, սակայն նրան ձայն տված ընդդիմադիր ավագանին բացարկ է ներկայացրել, իսկ ավագանու մյուս 2 խմբակցությունները հրաժարվում են մասնակցել նիստերին, ուստի նիստ չի գումարվում, իսկ ՔՊ-ն չունի մեծամասնություն՝ միայնակ նիստ անելու։ Այս մասին փետրվարի 22-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Եվ ստեղծվել է մի վիճակ, երբ Սափեյանը ընդամենը դեկորատիվ համայնքապետ է՝ ո՛չ երդվել է, ո՛չ ստանձնել լիազորությունները, ո՛չ կարող է որոշումներ ընդունել, ոչ՛ բյուջեն է հաստատվում, ո՛չ վարչական ղեկավարներ են նշանակվում։ Այսինքն, Թալինում 2 ամսից ավելի անիշխանություն է՝ կառավարման ճգնաժամ։ Եթե ընտրություններից հետո 3 ամիս ավագանու նիստ չհրավիրվի, ապա օրենքի պահանջով այստեղ նոր ընտրություններ պետք է հայտարարվեն»,- գրել է թերթը՝հավելելով, որ Թալինից տեղեկացեն, որ Սափեյանը ծանոթ-բարեկամների միջոցով փորձում է համոզել ընդդիմադիրներին՝ վերադառնալ, որպեսզի նիստ հրավիրեն։


Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների