Մամուլ 4 տարի առաջ - 09:50 21-12-2021

Թալինում ռեպրեսիաների նոր փուլ է սպասվում. Հրապարակ

«Արագածոտնի մարզի Թալին համայնքում երեկ 3 ընդդիմադիր ուժերի միասնական բոյկոտի արդյունքում տապալվել է Տավրոս Սափեյանի երդմնակալությունը։ Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի ճնշումների արդյունքում զիջած Կարեն Գրիգորյանի մեկ ձայնի շնորհիվ քաղաքապետ ընտրված Տավրոս Սափեյանը չի կարող օրենքով սահմանված կարգով ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:

Բանն այն է, որ «Հայք» ցուցակի առաջին համար Կ․ Գրիգորյանը չի ներկայացել երեկվա նիստին, եւ նիստը՝ քվորումի բացակայության պատճառով, չի կայացել։ Պարզ չէ, թե հետագայում այս կազմով ինչպես է ավագանին աշխատելու: Մյուս կողմից՝ 3 խմբակցությունները` «Զարթոնքը», «Մեր համայնքը» եւ «Հայքը», դիմել են դատարան` վիճարկելով Սափեյանի «ապօրինի» ընտրությունը:

3 ուժի համատեղ հայտարարության համաձայն, ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա օրենքի ուժով նրանց թեկնածուն կդառնա համայնքապետ։ Իհարկե, եթե իշխանությունը նոր ռեպրեսիաներ չիրականացնի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից