Փետրվարի 20-ին Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73 դեպք
copy image url

Փետրվարի 20-ին Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73 դեպք

Ներքին 3 տարի առաջ - 14:39 20-02-2022

Փետրվարի 20-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73 դեպք:

Կատարվել է 203 թեստավորում: Ստացիոնար բուժվողների թիվը 56-ն է:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7808 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2540 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝ 10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: