Կորոնավիրուսի 700 նոր դեպք Հայաստանում․ ՀՀ ԱՆ
copy image url

Կորոնավիրուսի 700 նոր դեպք Հայաստանում․ ՀՀ ԱՆ

Ներքին 3 տարի առաջ - 11:54 20-02-2022

Հայաստանում փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415 464 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 861 679 վերջին մեկ օրում` 3964 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 14 946 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1151-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 390 606 անձ` վերջին մեկ օրում 1826 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 8322 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1588 է: