Երևան +14°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:18 18-02-2022

Փետրվարի 18-ը՝ ժողովրդի ազատության համար պայքարի խորհրդանիշ

Փետրվարյան ապստամբության մասին նախկինում կար երկու տեսակետ։ Քաղաքական համայնքի մի մասն այն համարում էր արկածախնդրություն, ինչպես քարոզվում էր խորհրդային բռնազավթման տարիներին։ Իսկ մի մասն ապստամբությունը համարում էր ազատագրական պայքարի բարձրակետ։ Ներկայումս առաջին տեսակետի կողմնակիցներ գրեթե չկան։ Բայց օրվա իշխանությունները իներցիայով անտարբերության են մատնում այս հիշարժան տարեթիվը։ Սա է պատճառը, որ հանրության մեծ մասը չգիտի, որ ապստամբության նախօրեին Երևանի բանտում բոլշևիկների կողմից դաժանաբար կացնահարվել են տասնյակ հայ սպաներ և մտավորականներ։ Այդ հանցագործության զոհերի մասին միակ հիշատակումը Երևանի թատերական այգում կանգնած խաչքարն է։ Ի՞նչ կփոխվի, եթե բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական ուժերն այսօր՝ Փետրվարյան ապստամբության օրվա առիթով, հիշատակի-հարգանքի խոսք հղեն, քանի որ այս օրն իրոք հիշարժան է Հայաստանի, հայ և բախտակից ժողովուրդների համար։

Սեպտեմբերի 21-ն ու Փետրվարի 18-ը էությամբ նույնն են. երկուսն էլ խորհրդանշում են ժողովրդի պայքարը ազատության համար: Փետրվարի 18-ին ժողովուրդը պարտության է մատնել զավթիչներին և դուրս շպրտել երկրից, իսկ բանտերից և վերահաս հալածանքներից ազատվել են պետական գործիչներ, հոգևորականներ, մտավորականներ, սպաներ: Փետրվարի 18-ից դաս քաղած զավթիչները հրաժարվել է ազգերը ջնջելու կոմունիստական ծրագրային դրույթից և Չարիքի կայսրության կազմում թույլատրել հանրապետությունների գոյությունը, ինչը հետագայում՝ Չարիքի կործանումից հետո, ազգերի անկախանալու հիմքն է դարձել:

Եթե ազգովի նշենք Փետրվարի 18-ը որպես ժողովրդական ապստամբության, ազատության պայքարի, ոգու հաղթանակի օր, ծածանվեն դրոշները, համերգ ու տոնակատարություն կազմակերպվեն, հարգանքի-հիշատակի խոսքեր ձոնվեն ապստամբության հերոսներին-զոհերին, պետական պարգևներ շնորհվեն զինվորականներին, ապա այդպիսով ցույց կտանք աշխարհին, որ ժողովրդի ազատությունը մեզ համար արժեք է։

Կա վախ, որ եթե այսօր հայ պաշտոնյան բարձրաձայն արժևորի Փետրվարի 18-ը, ապա Ռուսաստանը կարող է հակահայ ինչ-որ քայլ անել։ Այսօրինակ վախ էր գեներացվում նաև 2016-ին Երևանում Նժդեհի արձանը կանգնեցնելուց առաջ։ Բայց քաղաքական համայնքն այդ օրերին հետքայլ չարեց։ Այսօր ևս հարկ չկա առանձնակի մտահոգվել, թե Փետրվարի 18-ը նշելու դեպքում ինչ կտրտնջան Կրեմլի խոսնակները։ Կտրտնջան-կտրտնջան ու կլռեն, ինչպես եղավ Նժդեհի արձանի դեպքում։

Փետրվարի 18-ը և Նժդեհը ոչ միայն ժողովրդի ազատության պայքարի, այլև ռուսական կայսերապաշտական նկրտումների դեմ ընդվզման խորհրդանիշներ են։ Եթե Նժդեհն այսօր, ի տարբերություն խորհրդային բռնազավթման տարիների, հանրային համընդհանուր հարգանքի է արժանանում, ապա տրամաբանական է, որ նույն վերաբերմունքը պիտի դրսևորվի Փետրվարյան ապստամբության նկատմամբ։

Իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը վերջին տասնամյակներին հետևողականորեն դուրս է մղվում իր երբեմնի ազդեցության գոտիներից, և ենթադրաբար՝ տեսանելի ապագայում Հայաստանը ևս դուրս է գալու ռուսական ազդեցության գոտուց, ապա Փետրվարյան ապստամբության նկատմամբ հանրային պատշաճ հետաքրքրություն արթնացնելն անհրաժեշտություն է, քանի որ այդպիսով ժողովուրդը կստանա բարոյական ուղերձ ազատության համար պայքարի պատմության, Հայրենիքը ռուսական բռնազավթումից մեկ անգամ ազատագրելու մասին։

Ի դեպ, շատերն են հիշում, որ 1988-ի ազգային զարթոնքի և Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Փետրվարի 18-ի խորհուրդը ոգևորել է ժողովրդին, մղել պայքարի և սխրանքների։
Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ