Ներքին 2 տարի առաջ - 17:35 18-11-2023

Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացումը կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կլսեն Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Երևանում մեկնարկած աշնանային նստաշրջանի բացմանը։

«Մենք երկխոսության մեջ ենք նաև Թուրքիայի հետ: Համենայնդեպս, նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել, չնայած՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռեւս որեւէ հաջողություն չունենք:

Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի՝ խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար: Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, եւ սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը

Ձեզ գուցե հետաքրքրի