Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:42 18-02-2022

Ալեն Սիմոնյանն իրեն էլ ավելի է նախագահ զգում

Հանրապետության նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Ալեն Սիմոնյանը գնալով «հարմարվում-լռվում է»:

Նախորդիվ նա իր կենսագրությունն էր ավելացրել նախագահի պաշտոնական էջի` «նախագահներ» բաժնում, հիմա էլ լուսանկար է հրապարակել Բաղրամյան 26-ից` նախագահի նստավայրից: Սիմոնյանը, կարծես, ժողովրդի ճակատագրով մտահոգ, և նույն ժողովրդի կյանքը Շվեյցարիայի մակարդակի հասցրած ղեկավարի նման պատուհանից դուրս է նայում: Սիմոնյանը հավանաբար այս չնաշխարհիկ լուսանկարը «Ինսթագրամում» տեղադրելուց առաջ մի պահ նայել է երկրում աղքատության և գործազրկության մակարդակներին, անվտանգության խնդիրներին, ապա միայն նոր է հրապարակել: