Մամուլ 4 տարի առաջ - 09:21 18-02-2022

Ընտրությունների արդյունքը ընդդիմության սխալ մարտավարության հետևանքն էր․ նախկին ԵԿՄ-ական․ Իրավունք

Նախկին ԵԿՄ-ական, պատերազմի մասնակից Դավիթ Մկրտչյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր դաշտը պետք է միասնական լինիշ, որովհետև այսօր ամեն ինչ կախված է ընդդիմությունից։ Այս մասին Մկրտչյանն ասել է «Իրավունք» թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի հետ զրույցում։ Սարաֆյանի հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության պայքարն ավարտվեց խորհրդարանական ընտրություներով, երբ նրանք պատերազմից հետո միավորվել էին, նախկին ԵԿՄ-ականը պատասխանել է․

«Հենց խնդիրը դա է, որ այն ժամանակ չհամախմբվեցին, դրա համար էլ այսպես եղավ։ Չեմ ուզում անդրադառնալ ընտրություններին, բայց դա մեր ընդդիմադիր դաշտի սխալ մարտավարության հետևանքն էր։ Ախր մեր ժողովրդի գիտակից զանգվածն էլ այսօր պետք է ոտքի կանգնի, մինչդեռ դժգոհները շատ են, բայց տանը նստած։ Պետք է պայքարեք, եթե հանկարծ ժողովուրդը ելնի ոտքի, շատ արագ բոլոր հարցերը կլուծվեն։ Այն, որ արտահերթ ընտրությունների արդյունքը եղավ այսպես, մեր ընդդիմադիր դաշտի սխալ մարտավարության հետևանքն էր»,- ասել է պատերազմի մասնակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրավունք» օրաթերթի փետրվարի 18-ի համարում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում

Ձեզ գուցե հետաքրքրի