Ուղիղ եթեր

Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

Ներքին 3 տարի առաջ - 13:38 17-02-2022
Այսօր՝ փետրվարի 17-ին, ասուլիսի ժամանակ անդրադառնալով Օragir.news-ի լրագրող Կորյուն Սիմոնյանի այն հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ, շփվո՞ւմ են միմյանց հետ, թե՞ ոչ, ի՞նչ բնույթ ունեն այդ շփումները, և խոստացված փողոցային պայքար լինելու ժամանակ հնարավո՞ր է Քոչարյանին և Սերժ Սարգսյանին տեսնել նույն հարթակում կանգնած, Քոչարյանը պատասխանեց․

«Մենք չենք կարող վերահսկել մեր բոլոր կողմնակիցներին, իրենց սոցցանցային ակտիվության առումով։ Ես ուզում եմ հավատալ, որ նույնը նաև երրորդ նախագահի մոտ է։ Ես այն մոտեցման չեմ, որ մեր ֆրակցիան պետք է «ես եմ-ես եմներով» կառավարվի։ Ժամանակակից աշխարհում ամեն մարդ իր տեսակետները արտահայտելու միջանցք պետք է ունենա։ Ես ինքս սոցցանցեր չեմ մտնում քոմենթներ չեմ կարդում, մենք ունենք մոնիթորինգային խումբ, որը տրամադրությունների մասին է զեկուցում։ Ես այդքան ժամանակ ուղղակի չունեմ և զարմանում եմ այսօրվա իշխանավորները ոնց են ․․․

Մեր մասին պետք է ասեմ, որ մենք չենք ուղղորդում։ Մարդիկ ունեն որոշակի վերաբերմունք, փորձում են այդ վերաբերմունքը արտահայտել սոցցանցերում։ Մեր գործընկերները փորձում են մեղմել։ Չեմ համարում, որ որևէ մեկը ի վիճակի է վերահսկողություն իրականացնել սոցցանցերի վրա։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, վերջին անգամ մենք Դաշնակցության միջոցառման ժամանակ էինք միասին և դրանից հետո հանդիպել ենք 4 հոգով՝ Ղարաբաղի նախագահների հետ և քննարկել ենք Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Մոտ 2 ժամ քննարկում ունեցել ենք, բայց անձնական հարց չենք քննարկել։ Զուտ Ղարաբաղի հարցն էր, թե ինչ կարելի է անել, ինչ լուծումներ կարելի է գտնել։ Մեր ֆրակցիաները համագործակցում են խորհրդարանում, կան հարցեր, որտեղ տարբեր հայացքներ ունենք, բայց, այնուամենայնիվ, ի վիճակի ենք ինչ-որ լուծումների գալ, և չնայած բոլոր հակասություններին՝ մենք պետք է ի վիճակի լինենք պայմանավորվել կարևոր հարցերի շուրջ։ Սա չպետք է լինի անձերի հարց, մենք պետք է ինչ-որ հարցերի շուրջ գանք պայմանավորվածության։ Խորհրդարանում շատ ավելի ակտիվ քննարկումներ են,- պատասխանեց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
21:13 Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան
11:57 Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
13:15 Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ
23:23 Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից