Արտաքին 4 տարի առաջ - 09:55 15-02-2022

Կանադայում զինված դիմադրություն նախապատրաստելու մեջ կասկածվող 11 մարդու են ձերբակալել

Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու, որոնք կասկածվում են բեռնատարների վարորդների բողոքի ցույցերի ժամանակ իշխանություններին զինված դիմադրություն նախապատրաստելու մեջ։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

Իրավապահների տվյալներով, խումբը մեծ քանակությամբ զինամթերքով հրազենի պահեստի հասանելիություն է ունեցել։

«Խումբը պատրաստ էր ուժ կիրառել ոստիկանության դեմ, եթե շրջափակումը ճեղքելու համար որևէ քայլ ձեռնարկվեր «...» Ալբերտայի ոստիկանության հետաքննության արդյունքում փետրվարի 14-ի վաղ առավոտյան այս հանցավոր կազմակերպության հետ կապված երեք բեռնատարի խուզարկության հրաման է տրվել։ Ձերբակալվել է 11 մարդ»,- հայտնել են ոստիկանությունից։

Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հրացաններ, ատրճանակներ, զրահաբաճկոնների մի քանի հավաքածու, մաչետե և մեծ քանակությամբ զինամթերք։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ