Արտաքին 4 տարի առաջ - 16:14 12-02-2022

Փորձագետը խոսել է երեխայի ներարգանդային զարգացման վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Կորոնավիրուսը չի ազդում արգանդում գտնվող երեխայի ուղեղի և նյարդային համակարգի զարգացման վրա։ Այս մասին հայտարարել է վարակաբան Եվգենի Տիմակովը։ Նա հավելել է, որ երեխայի նյարդային համակարգի վրա կարող է ազդել միայն մոր հոգեբանական վիճակը։

Ուսումնասիրություններն ապացուցում են, որ կորոնավիրուսն անմիջականորեն պտղի վրա կարող է ազդել միայն հենց երեխայի ներարգանդային կյանքում վարակվելու դեպքում։ Իսկ նման դեպքերը խիստ հազվադեպ են։ Տիմակովը նշել է, որ հիմնականում կորոնավիրուսը կարող է ազդել պտղի սնուցման վրա, առաջացնել պլասենցայի բորբոքում, որը հանգեցնում է հենց պտղի ներարգանդային զարգացման դանդաղման։

Բժիշկը հավելել է, որ, ըստ հետազոտությունների, համավարակի ժամանակ ծնված երեխաների զարգացման դանդաղում է նկատվում անկախ այն բանից, թե մայրը հիվանդացե՞լ է կորոնավիրուսով, թե ոչ։ Նա բացատրել է, որ հղի կանայք կարող են ավելորդ սթրեսի ենթարկվել, որն էլ ազդում է երեխաների զարգացման վրա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ