Փաշինյանն Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան
copy image url

Փաշինյանն Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան

Ներքին 3 տարի առաջ - 11:18 11-02-2022

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-ամյակի առթիվ

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունում բարձր ենք գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։

Ուրախությամբ պիտի փաստենք, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքը նշանավորվել է տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով և համագործակցության հեռանկարի ընդլայնմամբ։

Կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հանձնառու կլինենք հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և անխաթար խաղաղություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Ամենից շատ դիտված

11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
13:00 Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում
09:30 Փաշինյանի չհայհոյելու առաջարկի պատճառը վախն է, ռեալ վտանգ կա
14:53 Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանական մեքենա հաշվեցի. այդկերպ Նիկոլը բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա
10:43 Այսօր կիրակի է, ու Միքայել Սրբազանը պետք է կիրակնօրյա պատարագ վարեր, բայց մանր վրեժխնդիրը նրան կալանավորել է
11:18 ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է. ինչպես է Փաշինյանը հոգևորականների մասին տվյալներ ստանում
15:43 Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում