Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:02 10-02-2022

ԱՀԿ-ն խոսել է COVID-19-ի բուժման համար խոստումնալից դեղամիջոցների մասին

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչն ասել է, որ COVID-19-ի բուժման երկու նոր դեղամիջոց ԱՀԿ-ն խոստումնալից է համարում և հավանություն է տալիս դրանց օգտագործմանը, հաղորդում է«Իզվեստիա»-ն։

«Բարիցիտինիբն օգնում է կորոնավիրուսի ծանր կամ կրիտիկական ձևերի դեպքում։ Այն Janus kinase (JAK) ինհիբիտորներ կոչվող դեղերի դասից է, որոնք ճնշում են իմունային համակարգի գերխթանումը: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դրա հետ միաժամանակ կորտիկոստերոիդներ նշանակել»,- ասել է Վույնովիչը։

ԱՀԿ-ն նաև առաջարկել է COVID-19-ի մեղմ և միջին ընթացքի դեպքում հոսպիտալացման բարձր ռիսկ ունեցող հիվանդների բուժման համար օգտագործել մոնոկլոնալ հակամարմնի դեղամիջոցը՝ սոտրովիմաբը։ Ռիսկային խմբում են շաքարախտով, հիպերտոնիայով և ճարպակալմամբ տառապող մարդիկ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը